Saturday, 04 07 2026
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում

Հայաստանը պետք է հեռու մնա աֆղանական ճահճից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը անհապաղ կքննարկի Աֆղանստանին ռազմական օգնության հարցը, եթե այդ երկրում լինի ծայրահեղականների հարձակում կառավարության դեմ: Աֆղանստանում և դրա շուրջ իրավիճակը լարվում է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն դուրս են բերում իրենց զորքը այդ երկրի տարածքից: Փաստացի, անհավանական չէ հեռանկարը, որ Ռուսաստանը ստիպված կլինի վերստին զորք մտցնել Աֆղանստան, ինչպես ԽՍՀՄ-ը: Ընդ որում, Լավրովի հայտարարությունը վկայում է, որ դա կարող է տեղի ունենալ հենց ԽՍՀՄ տրամաբանությամբ, քանի որ Լավրովը խոսում է ոչ թե Ռուսաստանի, այլ ՀԱՊԿ զորքի մասին: Իհարկե այստեղ հնարավոր է դիտարկել հանգամանքը, որ խոսքը հիմնականում ՀԱՊԿ միջինասիական երկրների մասին է, որոնք անմիջականորեն զգում են աֆղանական ծայրահեղական խմբերի վտանգը և Ռուսաստանը թերևս նրանց ևս առաջարկում է միանալ այդ վտանգը չեզոքացնելու գործին: Բայց, բոլոր դեպքերում այստեղ առաջանում են հարցեր, որոնք Հայաստանի համար ևս կարող են լինել շատ զգայուն: Մասնավորապես, ինչպես հայտնի է, երբ ԱՄՆ և ՆԱՏՕ-ն սկսեցին աֆղանական արշավը, Հայաստանը միացավ Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ՆԱՏՕ գործունեությանը:

Հիշարժան է, որ դրա վերաբերյալ որոշումը Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ դարձել էր բուռն քննարկումների առարկա: Իհարկե Հայաստանը միացել էր այդ առաքելությանն այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժը Աֆղանստանում այսպես ասած ավարտեց թալիբների դեմ ռազմական գործողությունների ակտիվ փուլը: Միևնույն ժամանակ, Հայաստանի մասնակցությունը ներառում էր ականազերծում, վարորդներ, այսինքն ոչ ակտիվ ռազմական կոնտինգենտ: Սակայն, բոլոր դեպքերում հանգամանքը, որ Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ աֆղանական արշավին, այժմ թերևս հիմք է տալիս հարցի, թե արդյո՞ք Մոսկվան այդ իրողությունը կբերի Երևանի առաջ՝ դնելով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ զինուժի կազմում ներգրավվածություն ունենալ արդեն Ռուսաստանի աֆղանական արշավին: Այս պարագայում, թերևս շատ ավելի լավ է, որ ՀԱՊԿ-ը իներտ և մերժողական վերաբերմունք է դրսևորում հայ-ադրբեջանական սահմանի խնդիրների հանդեպ: Մյուս կողմից, արդյո՞ք դրանք կապակցված են և Հայաստանի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, թե Հայաստանն ինչպիսի վերաբերմունք կունենա աֆղանական ուղղությամբ Ռուսաստանի խնդիրների հանդեպ: Իհարկե, այդ դիտարկումը վարկածի մակարդակի է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ Հայաստանի համար կարող է առաջանալ խնդիր, որտեղ ներգրավվածությունը մեղմ ասած չի բխում մեր շահից:

Բանն այն է, որ եվրաատլանտյան-ամերիկյան աֆղանական արշավը իր էությամբ հիմնավորապես տարբեր է լինելու այն խնդիրներից, որ ՆԱՏՕ և ԱՄՆ դուրս գալուց հետո առաջանում են Ռուսաստանի և ռեգիոնում այլ խաղացողների համար: Եթե Հայաստանը ՆԱՏՕ-ի պարագայում ներգրավված  էր ըստ էության «պոստկոնֆլիկտային» տրամաբանությամբ, ի դեպ՝ ինչպես Սիրիայում մարդասիրական առաքելության հարցում, ապա ՌԴ համար աֆղանական հարցը ներկայումս զարգանում է կոնֆլիկտային տրամաբանությամբ: Եվ այդ պարագայում Աֆղանստանը ԽՍՀՄ կարոտաբաղձությամբ ապրող Պուտինի համար կարող է դառնալ նույնպիսի ճահիճ, որում հայտնվել էր նրա կարոտած երկիրը և որը ոչ պակաս կարևոր ու էական նշանակություն ունեցավ ԽՍՀՄ ռեսուրսների սպառման ու փլուզման անխուսափելիության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում