Հնդկաստանում փեսացուն չեղյալ է հայտարարել իր հարսանիքն այն պատճառով, որ հարսնացուի ընտանիքն իրեն քարի (ճաշատեսակ) չի մատուցել, գրում է Mirror-ը։
27-ամյա Ռամականթ Պատրան նախորդ չորեքշաբթի ժամանել է Ջեյփուր քաղաք, որտեղ նախքան արարողությունն աղջիկն ու իր ընտանիքը փեսացուին ճաշի է հրավիրել։
Ըստ հաղորդման՝ փեսացուն ոչխարի մսով քարի է ցանկացել, և երբ հարսնացուի ընտանիքը չի մատուցել ճաշատեսակը, մեծ վիճաբանություն է սկսվել և ավարտվել է նրանով, որ փեսացուն հայտնել է հարսանիքը չեղյալ համարելու մասին և նույն օրն ամուսնացել է մեկ ուրիշ աղջկա հետ։










































