Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Նախատեսում են խափանման միջոցի նոր տեսակներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։

‼Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին։

🔷Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։

☑️Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման ծրագիր։

☑️Սահմանում ենք իրավունքի չարաշահման արգելք։ Ներկայում մեր հանրությունը մեծ դժգոհությամբ հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննություն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրավունքի չարաշահում են իրականացնում։ Սա կարգելվի․ նման դեպքերում կկիրառվի սանկցիա։

☑️Ներդնում ենք պահեստային դատավորի գաղափարը։ Գիտենք, որ ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։

🔷Նախագծով նաև մի շարք սկզբունքային նորամուծություններ ենք անում․

☑️Հնարավորինս ընդլայնում ենք խափանման միջոցների շրջանակը․ նախատեսում ենք խափանման միջոցի այնպիսի նոր տեսակներ, ինչպես օրինակ՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն (էլեկտրոնային ձեռնաշղթաների գնումն արդեն նախատեսված է)։

☑️Ներդնում ենք համագործակցության վարույթի ինստիտուտը․ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։

☑️ Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը։

🤝Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, իհարկե, Արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին: ☑️Հատկապես խորին շնորհակալությունս աշխատանքային խմբի ղեկավար պարոն Հրայր Ղուկասյանին կատարված մեծածավալ աշխատանքի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում