Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը Соловьев Live YouTube- ալիքի եթերում ասել է, որ կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամը (հայտնի է նաև որպես հնդկական շտամ) կարող է լոքդաունների նոր ալիք առաջացնել ամբողջ աշխարհում:
«Մենք հիմա պետք է ջանք գործադրենք կարճ ժամանակում, այլապես լոքդաուն կլինի», – նշել է Վույնովիչը:
Նա ասել է, որ ԱՀԿ-ն «դելտա պլյուս» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տագնապալի է համարում:
Ըստ Վույնովիչի՝ ԱՀԿ-ն դեռ չի կարող ասել, թե երբ կլինի «դելտա պլյուս» կորոնավիրուսային վարակի պիկը, քանի որ այս փուլում վարակվածների ամենօրյա թիվը շարունակում է աճել:
Վույնովիչը առանձին նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների օգուտները. ըստ նրա՝ պատվաստանյութը կպաշտպանի հիվանդներին հիվանդության ծանր ձևից և կկանխարգելի վիրուսի լայն տարածումը: