Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Չարչյանը «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 23-ին «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացրել է Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Ստիպված ենք տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը (կալանավորումը- խմբ.) «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք»,- նշել է Վարդևանյանը:

Նա նաև հայտնել է, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել են իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, հունիսի 21-ին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինիքի թեկնածու Արմեն Չարչյանին: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը հունիսի 23-ին բավարարվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Չարչյանին վերագրվող ձայնագրության մեջ, մասնավորապես, հնչում է. «Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա և, այսպես ասած, «պոլնի պռախոդնի» տեղ ա: Բայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ, ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյան, ձեր կոլեգան, բժիշկ, քաղաքացի, Հայ֊ առաքելական եկեղեցու հետևորդ։ Մենք պետք ա, եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։ Պարտադիր պետք է գնաք ընտրությունների, թողնել, որ քո տեղը ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էտ նշանակում ա, որ քո երեխաների, քո թոռների, քո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացի, տեսա՞ք էս ինչ արին սրանք, և այլն, և այլն։ Չէ: Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում