Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Սբ Գր. Լուսավորիչ ԲԿ-ի սպորտային բժշկության բաժանմունքում մարզիկները կստանան որակյալ բուժօգնություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք:

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Այն, ինչ տեսնում ենք այստեղ, պետության վերաբերմունքն է սպորտի զարգացման գործին: Ամեն ինչ պետք է անենք, որ առողջ ապրելակերպի քարոզը, մշակույթը մեր հասարակության մեջ ավելի մեծ տեղ ունենա»,-ասաց Ավանեսյանը: Վերջինս առանձնակի շեշտեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակազմի նվիրված աշխատանքը՝ հիշելով վերջին 1,5 տարվա ընթացքում բուժաշխատակազմի պայքարը համավարակի դեմ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կարևորեց նման բաժանմունքի բացումը` առանձնացնելով, որ մարզիկները հիմա առավել լավ հնարավորություններ ունեն բաժման համար: «Մեր մարզիկներն այժմ էլ ավելի ոգևորված կլինեն: Այս կենտրոնի բացումից հետո ակնկալում ենք նոր չեմպիոնություններ մեր մարզիկներից»,-ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ում նախաձեռնությամբ էլ բացվել է բաժանմունքը, շեշտեց, որ կենտրոնը կանի հնարավորը, որպեսզի մարզիկներն ամբողջական բժշկական օգնություն ստանան: «Մարզիկները կստանան ամեն տեսակի բուժօգնություն: Տեխնիկական առումով էլ բաժանմունքը հագեցած է, և նոր համալրումներ են սպասվում»,-ասաց նա:

Ամբողջովին վերանորոգված և կահավորված բաժանմունքում սպորտային բժշկության ծառայություններ են մատուցվելու Երևանի և մոտակա մարզերի մարզադպրոցների, ֆեդերացիաների, մարզական ակումբների, ՀՀ հավաքական թիմերի և այլ մարզիկների: Նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև` շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ: Բժշկական ծառայության բաժանմունքի բացման օրակարգում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Հուշագրով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում:

Սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքում պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորություն կունենան պատանեկան, երիտասարդական և հավաքական թիմերի մարզիկները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում