Saturday, 04 07 2026
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

Ավելի հեշտ է ապագայի մասին խոստումներ տալը, քան 1998-ի հեղաշրջման, ընտրակեղծիքների, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի հետևանքները քննարկելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, քարոզարշավի այս ընթացքում մենք ականատես ենք լինում, որ քաղաքական ուժերը հիմնականում խուսափում են քննարկել նախկինում տեղի ունեցածը, քաղաքական ուժերի կարգախոսները ևս հիմնականում կապված են ապագայի հետ։ Բայց արդյոք առանց նախկինին անդրադարձի, առանց նախկինում տեղի ունեցածին գնահատական տալու հնարավոր է առաջ շարժվել։

-Նախկինում եղածը չքննարկելու, փոխարեն ապագայի վրա կենտրոնանալու կոչերը բավական հատկանշական են։ Այդ մոտեցումը՝ ապագայի բարիքների մասին խոստումներ շռայլելը, բավական հատկանշական է ժամանակակից ամբոխավարների համար։ Սակայն այն խիստ հատկանշական է նաև «միակ ճշմարիտ գաղափարախոսության» կրող քաղաքական ուժերի համար։

ԽՍՀՄ-ի օրոք կար «միակ ճշմարիտ գաղափարախոսություն»՝ մարքսիզմ-լենինիզմը, շարունակաբար կրկնվող խոստում էր կոմունիզմի կառուցումը, և հանուն այդ «պայծառ ապագայի», որն իբր պետք է հաջորդ սերունդներին բաժին հասներ, պետք էր ներկայում զրկանքներ կրել։ Կրկնում էին, որ «կոմունիզմը հորիզոնի վրա է», ապագայի մասին խոստումներ էին շռայլում, բայց բնականաբար տասնամյակների ընթացքում հորիզոնին հասնել այդպես էլ չստացվեց։ Նախկինում եղածը հիշատակելն էլ հանրային տիրույթում թույլատրված էր բացառապես նույն «միակ ճշմարիտ գաղափարախոսության» տեսանկյունից՝ կոմունիստ գաղափարախոսների և պատմաբանների ստեղծած կեղծ իրականությանը համապատասխան։

Արդեն անկախության շրջանում համառ փորձեր են կատարվել «միակ ճշմարիտ գաղափարախոսության» դերը փոխանցել հայդատականությանը, և 1998-ի հեղաշրջումից հետո դա, ըստ էության, դարձավ իրականություն։ «Ավանդական» հայդատականները (վերջին տարիներին ի հայտ են եկել նաև նոր հայդատականներ, որոնց գուցե պետք է առանձին անդրադառնալ) ստացան իշխանություն և կոմունիզմի փոխարեն հորիզոնի վրա հայտնվել է «հողահավաքը»։ Նախկին ավանդույթները զգալի չափով վերականգնվեցին. արդեն դաշնակ գաղափարախոսների և պատմաբանների ստեղծած կեղծ իրականությունը գերիշխող դարձավ մամուլում, հեռուստատեսությունում, դասագրքերում՝ նույն պաթոսով, հերոսականության և մահվան պաշտամունքով՝ հանուն հայրենիքի զոհվելու քարոզով։ Ուղղակի գաղափարական հակառակորդներին այլևս չէին բանտարկում կամ մեկուսացնում հոգեբուժարաններում, այլ պարզապես «ապազգային» կամ «ազգի դավաճան» էին պիտակավորում, աշխատանքից հեռացնում։

-Իսկ հիմա ապագայի վրա կենտրոնանալու կոչերի իմաստը ո՞րն է։

-Այժմ՝ նախընտրական շրջանում, ապագայի վրա կենտրոնանալու կոչերի իմաստը ոչ միայն խոստումներ շռայլելն է, այլև մեծապես վերջին տասնամյակներում տեղի ունեցածին օբյեկտիվ գնահատական տալուց խուսափելը։ Ոչ վաղ անցյալի վերաիմաստավորումը, օբյեկտիվ գնահատումը, տեղի ունեցած աղետի նախապատրաստման գործընթացում հայդատականության դերի ընկալումը սպառնալիք է այդ գաղափարախոսության կրող քաղաքական ուժերի և նրանց մտավորական սպասավորների համար, ովքեր արդեն իսկ բացահայտորեն հայտարարում են հանուն «պայծառ ապագայի» կամ «ազգային երազանքների» (ռևանշի և հողահավաքի) ևս մի սերնդի զրկանքների դատապարտելու անհրաժեշտության մասին։ Բնականաբար, անցյալի հիշատակումները ձեռնտու չեն նաև որոշ անհատ գործիչների. ավելի հաճելի է ապագա բարիքների մասին խոստումներ տալը, քան 1998-ի հեղաշրջումը, ընտրակեղծիքները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, բռնության մյուս դեպքերը, ապօրինի հարստացումը, «օդից» առաջացած պարտքերի դիմաց պետաքան գույքը և ինքնիշխանությունը հանձնելը, և այդ ամենի հետևանքները քննարկելը։

Բայց հաշվի առնելով ավելի լայն տեղեկատվական դաշտը, կիրառվող քաղտեխնոլոգիաները, կարելի է նկատել, որ անցյալին՝ մասնավորապես կատարված հանցանքներին չանդրադառնալը նաև Ռուսաստանում ЧК-ГПУ-НКВД-КГБ հանցավոր կառույցի ժառանգների նախընտրած մոտեցումն է. «не нужно ворошить прошлое»։

Իսկ նոր հայդատականնե՞րը։

-Նրանց  «ավանդականներից» բաժանում է այն, որ «ավանդականները» երկու տասնամյակ ունեցել են իշխանություն, ստիպված էին բանակցել (այժմ նրանց առաջնորդներն անգամ պնդում են, որ ոչմիթիզական չեն եղել), և հողահավաքի իրենց ախորժակն ըստ էության սահմանափակել էին ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն պահպանելով, նաև այդ ախորժակը մեծապես սուբլիմացրել էին իշխանության միջոցով հասանելի նյութական բարիքներով։ Նորերն ավելի լայնածավալ հողահավաքի և ազգ-բանակի առավել արմատական տարբերակի մասին են խոսում՝ նաև դիրքավորվելով որպես ազնիվ և անշահախնդիր հայրենասերներ։ Նրանց միջև տարաձայնությունները և փոխադարձ ատելությունը որոշ չափով նման է 1960-ականներին ալբանացի և խորհրդային կոմունիստների միջև առաջացած թշնամանքին, երբ ալբանացիները խորհրդայիններին «ռևիզիոնիստ» էին պիտակավորել՝ Ստալինի անձի պաշտամունքից և առավել արմատական գաղափարախոսական մոտեցումներից հրաժարվելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում