Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Քոչարյան-Փաշինյան երկընտրանքը հնարավոր երկրորդ փուլի վատագույն սցենարն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը։

-Հայաստանում մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քարոզարշավը՝ ընդ որում բավականին լարված մթնոլորտում: Ի՞նչ դիտարկումներ ունեք, կարծում եք ընտրությունները ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ելք կարո՞ղ են լինել:

-Գործող սահմանադրությամբ ամրագրված «կայուն մեծամասնության» դրույթի և ընտրությունների երկրորդ փուլի հնարավորության, նաև բևեռացման չափազանց բարձր աստիճանի պայմաններում անկայունությունը կարող է երկարատև լինել։ Այսպիսի սահմանադրությամբ դժվար չէ պատկերացնել ամենամյա արտահերթ ընտրություններ և շարունակական քաոս։ Մյուս վտանգավոր սցենարն էլ պայմանավորված է իշխանափոխության հույսը ոչ թե ընտրությունների, այլ բախումների հրահրման հետ կապող, ընտրությունների արդյունքների վիճարկումը որպես դրա պատրվակ օգտագործելու ընդունակ  ընդդիմության և վերջինիս նկատմամբ լոյալ դատարանների առկայությամբ։

-Իրադարձությունները զարգացան այնպես, որ այս ընտրությունները դարձան երկու բևեռների՝ Քոչարյանի ու Փաշինյանի միջև պայքար: Իհարկե, կան մասնակից շատ այլ ուժեր ևս, բայց շեշտադրումները հիմնականում այս ուղղությամբ են: Ձեր կարծիքով նման մթնոլորտը ի՞նչ վտանգներով է հղի:

-Բարեբախտաբար, վիճակն առայժմ այդ աստիճան ծանր չէ, որ ընտրությունը միայն այդ երկուսի միջև լինի․ այդ երկընտրանքը սակայն հնարավոր երկրորդ փուլի վատագույն սցենարն է։ Այդ դեպքում երկրորդ փուլում առավել մեծ դեր կխաղան փողը և կրիմինալը։

Այժմ դեռևս կա ընտրության թեկուզ փոքր հնարավորություն ռացիոնալ մտածելու ընդունակություն ունեցող ընտրողների համար, ովքեր կարող են դուրս գալ նշված ուժերից մեկին ընտրելու միջոցով մյուսից ընդմիշտ ազատվելու ցանկությամբ գծված շրջանակից։

-Խոշոր քաղաքական ուժերի ղեկավարները մերժեցին բանավեճի առաջարկը: Ռ. Քոչարյանն էլ առաջարկեց բանավեճի փոխարեն դուել անցկացնել: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական նման մթնոլորտը:

Ճշտենք, որ մերժեցին Փաշինյանի առաջարկը։ Մյուս կողմից, Ռ. Քոչարյանը նախկինում էլ իրական բանավեճի երկրպագու չի եղել․ ելույթներ է ունեցել յուրայինների հավաքներում կամ պատասխանել ծառայամիտ «լրագրողների» հարցերին, իսկ ասենք ընտրությունների ընթացքում մրցակիցների հետ բանավիճելուց խուսափում էր, հետագայում էլ հարցերը լուծում էր վարչական և ուժային լծակներով։ Իսկ ընդհանուր մթնոլորտն իհարկե անառողջ է, պարզապես ավելի շատ, քան սովորաբար եղել է նախկին ընտրությունների ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում