Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ոստիկանության պարզաբանումը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ քաղաքացիության և մշտական բնակության տեղեկանքի մասին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանքի վերաբերյալ:

«2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Սուրենի Պողոսյանի (ծնված 29.05.1976թ.) լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 11.07.2020թ. թիվ 1360-ОД հրամանը՝ Միհրան Պողոսյանին նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Նույն նորմով սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք, որոնցից է՝ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։ Ներկայացրած փաստաթղթերով նշված ժամկետի հաշվանցմամբ Միհրան Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 753 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել է 22 օրով և նրան մերժվել է տեղեկանք տրամադրել։

2021 թ. մայիսի 20-ին ՀՀ ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020 թ. թիվ 0089- ОД հրամանը՝ 2020 թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։

Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021 թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:

Մինչ հարցման պատասխանը ստանալը, Միհրան Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

2021 թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաև Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Դատարանի վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021 թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

Այնուհետև 26.05.2021 թ. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020 թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու և 21.05.2021 թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն առկախելու նպատակով նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաև Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը:

Վերջինս նույն օրը ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը և ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020 թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021 թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռևս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում