Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՀԱԿ-ը վստահ է՝ այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ

«Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։

1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջեւ ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր, կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։

Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918թ. մայիսի 21-29 տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայկական կանոնավոր զինված կազմավորումների եւ կամավորական ջոկատների տարած ռազմական հաղթանակների շնորհիվ։

Այդ հիմքի վրա հնարավոր դարձավ պատմականորեն տրված հնարավորության օգտագործումը՝ Հայաստանի հանրապետության, որպես ինքնիշխան պետության հռչակման համար։

Հայկական պետականության կայացման եւ ամրապնդման հնարավորությունները բազմապատկվեցին 1918թ. նոյեմբերին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանն ստացավ շուրջ 60.000 քառակուսի կիլոմետր տարածք։

Ցավոք, քաղաքական մտքի տկարությունը, առավելապաշտությունը, քաղաքական իրատեսության բացակայությունը թույլ չտվեցին ամբողջությամբ իրացնել հայկական պետականության կայացման եւ ամրապնդման պատմականորեն տրված շանսերը։ Թեեւ հետին թվով, սակայն Առաջին հանրապետության հայրերը արձանագրեցին ճակատագրական այն սխալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի անկախության եւ տարածքների կեսի կորստյան։

Բոլոր դեպքերում, Առաջին հանրապետությունը դարձավ այն հիմքը, որի վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը, իսկ վերջինիս հիմքի վրա՝ Հայաստանի Երրորդ հանրապետությունը որպես անկախ պետություն։

Առաջին հանրապետության կարճատեւ պատմությունը լավագույն դաս ծառայեց Ղարաբաղյան շարժման եւ 1990-ականների իշխանության համար՝ չկրկնելու նույն սխալները, հետեւելու իրատեսական քաղաքականության հանրահայտ սկզբունքներին։ Դրա շնորհիվ նվաճվեց Հայաստանի անկախությունը, ձեռք բերվեցին հաղթանակներ, փրկվեց Արցախը, ստեղծվեցին նրա անվտանգության մեխանիզմները։ Վերջին 23 տարվա քաղաքական խոտոր, արկածախնդրական ընթացքը Հայաստանը 100 տարի անց կանգնեցրել է նույնպիսի համազգային աղետի, ուստիեւ՝ Առաջին հանրապետության դասերը վերհիշելու նույն խնդրի առջեւ։ Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում