Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Վախկոտ թուրքն այսօր սուր է ճոճում մեր ազգի գլխին, իսկ որոշ շրջանակներ քաղաքականություն են խաղում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյան, Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված վիճակը չի հանգուցալուծվում։ Հակառակորդը հրաժարվում է  դուրս գալ Հայաստանի տարածքից։ Դրան զուգահեռ այդ հատվածներում հայ և ադրբեջանցի զինվորականների բախումներ են լինում արդեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը և ի՞նչ հանգուցալուծում կարող է այն ունենալ։

-Երկու ելք կա՝ նրանք կամ կամավոր կհեռանան Հայաստանի տարածքից, կամ ստիպողաբար։ Ես դա որպես զինվորական եմ ասում։ Պարզապես իրենք ժամանակ են ձգում և այդ ժամանակն իրենց օգտին է աշխատում այն առումով, որ իրենք տեսնում են, որ Հայաստանում անկայուն վիճակ է, յուրաքանչյուր գործընթաց ներքաղաքական վիճակ է ձևավորում, դրա համար էլ իրենք համառում են և կոշտացնում են վիճակը։

Դա ինչի՞ կարող է հանգեցնել։

-Ոչ մի բանի էլ չի հանգեցնի։ Միայն ներքաղաքաան վիճակը նորից կլարվի, ուրիշ ոչ մի բան։ Կրքեր կբորբոքվեն ադրբեջանական քարոզչության ֆոնի վրա, հայաստանյան որոշ շրջանակներ կշարունակեն մեր բանակին վարկաբեկող տեսանյութեր տարածել, դրանով բանակի, զինվորի ոգին կկոտրեն։ Բայց ուրիշ լուրջ խնդիր լուծել նրանց չի հաջողվի։ Մեր խնդիրն այսօր հակառակը պետք է լինի։ Մենք պետք է  միավորվենք անկախ քաղաքական հայացքներից, թողնենք քաղաքական խաղերը, այնքան չթուլացնենք մեր իշխանությանը, որ ինչ դեմ տան՝ ստորագրեն։ Հակառակը՝ մենք պետք է ազգովի կանգնենք, հակառակորդի հետ հարցերը վերջնական լուծենք ու նոր սկսենք ներքաղաքական խնդիրներ լուծել։ Վախկոտ թուրքը այսօր սուր է ճոճում մեր ազգի գլխին, իսկ որոշ շրջանակներ քաղաքականություն են խաղում։

Պարոն Պետրոսյան, արդեն պարզ դարձավ, որ նոր փաստաթուղթ է շրջանառվում, որը Նիկոլ Փաշինյանի խոսքով բխում է Հայաստանի շահերից և ինքը դա ստորագրելու է։ Դուք վտանգներ չե՞ք տեսնում հերթական փաստաթղթի ստորագրման հարցում։

-Ես չգիտեմ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Փաստաթղթին ծանոթ չեմ, մամուլից եմ որոշակիորեն ծանոթ դրան։ Ուրիշ հարց է, որ պետք է այն քննարկվի։ Եթե պարզվի, որ մեր ազգի շահերց է, թող ներկայացնեն  ժողովրդին, հանրային քննարկման դրվի ու եթե պարզվի, որ իրենց ասածով է, մեր շահերից է բխում, ապա թող ստորագրեն։ Մի բան հստակ է, որ այս վիճակը այսպես չի կարող մնալ։ Կյանքը չի կարող կանգ առնել։  Երկիրը հստակ քայլերով պետք է առաջ գնա։ Բանակը իր գործառույթը պետք է իրականացնի, ԱԳՆ-ն՝ իր, քաղաքական ուժերը՝ իրենք գործառույթները։ Համակարգային, միասնական մոտեցում պետք է լինի։ Մենք ոչ թե պետք է խոչընդոտենք մեկս մյուսին, այլ միավորենք մեր ռեսուրսները մեր ապագայի հարցը  մեկընդմիշտ լուծելու համար։ Այո, հիմա մենք շահեկան վիճակում ենք: Ամբողջ աշխարհն է  տեսնում, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք։ Մեր բանակը զերծ է  մնում սադրանքներից՝ հնարավորություն տալով դիվանագիտական ճանապարհով հարց լուծել, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չեն ուժային լուծման։ Մանավանդ այդ տարածքը, որտեղ հիմա պաշտպանություն են իրականացնում հայկական զինված ուժերը, դա այն զորամասն է, որ Քելբաջարում հերոսական, հաղթական կեցվածք է ունեցել և  բացարձակ անառիկ է պահել իրեն վստահված դիրքերը։ Հիմա էլ այստեղ նույն հոգեբանությամբ ճնշած են պահում հակառակորդին։

Բայց երեկ համացանցում տարածված տեսանյութերից այլ տպավորություն է ստեղծվում, պարոն Պետրոսյան։ Հակառակորդը վերցրել է մեր զինծառայողների զենքերը և նվաստացրել է մեր զինծառայողներին։

-Դա հակառակորդի քարոզչություն է։ Պետք չէ տուրք տալ այլ քարոզչությանը, մեր տղաներն են ճնշում հակառակորդին, իսկ որոշ մարդիկ, ովքեր տենչում են նորից իշխանության գալ, միտումնավոր տարածում ու խեղաթյուրում են  իրականությունը։ Նրանք ցույցեր էին անում, կուրծք էին ծեծում, թե բանակի կողքին են և այլն, բա ուր են հիմա։ Այ հիմա նրանք պետք է գային այստեղ՝ Սյունիք, ոչ թե կնոջ փեշի տակից գլուխները հանելով գոռան՝ մենք բանակի կողքին ենք, կամ թուրքը մեր թշնամին է։ Բա թուրքը մտել է քո երկիր, ինչի ես մնացել Երևանում, բա արի այստեղ՝ Սյունիքի վեր կացեք եկեք թշնամու դեմ։ Բա ինչի՞ չեք գալիս։

Պարոն Պետրոսյան, հակառակորդը օր օրի ավելի է  մեծացնում իր ներկայությունը Հայաստանի տարածքում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով արդեն 500-600 զինվոր կա ադրբեջանցի։ Եթե այդպես շարունակվի արդեն մեր կողմից դիմակայության խնդիր չի՞ առաջանա։

-Բանակը ունի գործառույթներ և իրականացնում է իր գործառույթները։ Եթե իրենք իրենց զորքի քանակը  մեծացնում են, ապա մենք էլ պետք է ավելացնենք նրանց դիմակայող ուժերի քանակը։ Ոչ թե պետք է  պատերազմի օրերի պես նստենք ու թմբկահարենք հակառակորդի զինանոցը, որը դարձավ խուճապի, վախի պատճառ ու ինչու չէ նպաստեց, որ մարդիկ խուսափեն զորակոչից և դա էլ դարձավ մեր պարտության պատճառը։ Մենք այսօր պետք է մեծարենք մեր զինվորներին,մեր սպաներին, որ այդ բարդ կլիմայական պայմաններում ծառայում են։ Այո, այդ տեղանքում մինչ օրս 2 մետր ձյուն կա։ Մարդիկ գիտեն, թե սահմանը դա Հյուսիսային պողոտան է կամ Բաղրամյան պողոտան։ Թող գան այստեղ ու կտեսնեն, թե ինչ վիճակ է, ինչ ռելեֆ է։ Եվ այդ պայմաններում ծառայող զինվորը պետք է ժողովրդի աջակցությունը ստանա, բայց էսօր մենք տարածում ենք հայ զինվորի վրա գոռացող ասկյարի վիդեոն  և դա սարքում ենք քնարկման թեմա։ Մենք  շեղվել ենք ճիշտ ճանապարհից։ Այսօր ստահակներ կան, որ որդի նման ազգին կրծում են ու քաղաքական խաղերով տանուն են տարանջատման։ Այսօր մեր երկիրը լուրջ վտանգի  առաջ է կանգնած։ Ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում, որ մենք շատ մոտ ենք վերջնական հաղթանակին, պարզապես պետք է ազգովի համախմբվենք, բայց նույն հաջողությամբ որքան մոտ ենք վերջնական հաղթանակին, այնքան էլ  մոտ ենք կործանմանը, եթե գնանք այն ճանապարհով, որով հիմա գնում ենք։ Մենք այսօր դարձել ենք քաղաքական տարբեր խմբավորումների խամաճիկը։ Նրանք ամեն ինչ անում են առաջնագիծը թուլացնելու, զինվորի մեջ վախի մթնոլորտ ձևավորելու համար, բայց այդպես չի կարելի։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանում, քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Եթե նրանք ժամանակին չեզոքացված լինեին, այսօր Ձեր նկարագրած վիճակը կլինե՞ր։

-Յուրաքանչյուր ազգի մեջ էլ տականք կա, որը թշնամի երկրին ինֆորմացիա է տալիս, քայլեր է անում երկրի հիմքերը թուլացնլու համար։ Դրանք չարիք են ու ազգային անվտանգության սպառնալիք։ Համապատասխան կառույցների խնդիրն է  արմատախիլ անել դրանց։ Այսօր համացանցը լցված է մեր զորքերի տեղաշարժի ցուցադրությամբ, տարբեր տեսակ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե մեր սահմանները անպաշտպան են, այս սահմանին քիչ են, մյուսին չկան և այլն։ Դա տեսնում է նաև Ադրբեջանը և իրեն էլ հետախուզությու պետք չէ։ Եթե վարչապետը խոսումէ  դրանց մասին, ապա պետք է դրանց դեմն առնել։ Համապատասխան մարմինները պետք է դրանցով զբաղվեն և մեր միջի տականքին, մոլախոտին հանենք։ Այդ չարիքը դարեր շարունակ մնացել է մեր մեջ, բայց արմատախիլ անելու ժամանակն է ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում