Կարող եմ ասել, որ այս փաստաթղթով հայկական կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում: Այս մասին մայիսի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով փաստաթուղթը, որի մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կառավարության նիստին:
Նրա խոսքով՝ փաստաթղթի մասին ինքն իմացել է այսօր: Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ հողերի հանձնման մասին խոսք չկա, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի հինգ գյուղերի: «Փաստաթղթի վերաբերյալ իմ ունեցած տեղեկությունները բավարարում են ինձ եւ 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից: Այն շուտով կհրապարակվի: Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակմանը, ես դրան չեմ հավատում: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ նա սխալվել է: Մեր կառավարությունն ամենաբացն է Հայաստանի պատմության մեջ»,- մերկախոս հավելեց պաշտոնյան:










































