British Geological Survey աշխարհագրական ծառայության տվյալներով՝ Բրիտանիայում մի քանի միլիոն տներ կարող են բառի բուն իմաստով գետնի տակ անցել չափազանց շոգ եղանակի ու երաշտի պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը: Գոլբալ տաքացման հետևանքով Բրիտանիայում ամառային շոգ ու չոր եղանակ է հաստատվել, ինչի հետևանքով բնակելի տների տակ գտնվող հողը ճաքում է:
Խոսքը հատկապես այն տների մասին է, որոնք գտնվում են կավահողերի վրա և շատ արագ կորցնում են խոնավությունը: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացման պարագայում 2030 թվականին Բրիտանիայում մոտ 2.4 մլն տուն կփլուզվի, իսկ 2070 թվականին՝ մոտ 4 մլն: Ըստ աշխարհագրական ծառայության տվյալների՝ ամենաշատը կտուժի Լոնդոնը: 2030 թվականին փլուզման վտանգի առջև կկանգնի Լոնդոնի յուրաքանչյուր երկրորդ տուն: Կտուժեն նաև Էսսեքսի կոմսությունը, Քենթը, Օքսֆորդն ու Ուոշան: Հողի իջվածքի մասին կանխատեսումները կարող են օգտագործվել նոր տների հիմքերն ավելի ամուր գցելու և եղածներն ամրացնելու համար: Վերջին տվյալներով, 10 տարվա ընթացքում հողերի իջվածքների հետևանքների վերացման համար բրիտանացիները վճարել են 3 մլրդ ֆունտ ստեռլինգ:
Կլիմայական ճգնաժամը մեղմելու և ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար Բրիտանիայի կառավարությունը մտադիր է մինչև 2030 թվականն արգելել երկրում բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը:










































