Իսրայելը փորձում է դադարեցնել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Իսրայելը փորձում է հասնել ՀԱՄԱՍ-ի զսպման վիճակի և դրանով վերջ դնել ռազմական գործողություններին»,- վարչապետի խոսքերը մեջբերում է Times of Israel-ը:
Միևնույն ժամանակ, ըստ Նեթանյահուի, իր երկիրը չի բացառում իրադարձությունների զարգացման «այլ տարբերակներ»:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում պաղեստինյան արմատական խմբավորումները և իսրայելական բանակը հարվածներ են փոխանակում մայիսի 10-ից:







































