Ստամբուլում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Քայլերթով Իսրայելի հյուպատոսարան եկած ցուցարարները բողոքել են նախօրեին հրեական ոստիկանության կողմից Երուսաղեմի Ալ Աքսայի մզկիթը գրոհելու պատճառով պաղեստինցիների հետ սկսված բախումների դեմ, հայտնում է Ermenihaber-ը։
Ցուցարարները Թուրքիայի «Իրավունքի ու ազատության, հումանիտար օգնության» հիմնադրամի ղեկավարի կոչով էին հավաքվել: Թուրքիայի ու Պաղեստինի դրոշներ ծածանող ցուցարարները հակաիսրայելական կոչեր են հնչեցրել:
Իսրայելի ուժայինների գործողությունները քննադատել են նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:









































