Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Ռուսաստանի կողմից այդքան թև ու թիկունք չստանար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած ասուլիսի ավարտին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի սպառնալիքների մասին։ Լավրովը մասնավորապես նշել է՝ եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա, սակայն դրանք պետք է իրականացվեն «բացառապես կամավոր սկզբունքով՝ փոխշահավետ հիմունքներով»:

Հիշեցնենք, այս տարվա ապրիլին Ալիևը պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն բացելու է «Զանգեզուրի միջանցքը»՝ անկախ նրանից ցանկանում է Հայաստանը, թե ոչ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել է ուժով լուծել հարցը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Երևանում կայացած բանակցություններում հայաստանցի գործընկերոջ հետ քննարկվել են հետպատերազմական շրջանում կարգավորման բոլոր խնդիրները. «Երեք առաջնորդների հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցության ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք՝ փոխշահավետ հիմունքներով», – ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ այդ մեխանիզմը որևէ այլ բան չի ենթադրում, բացի դիվանագիտական համաձայնությունից և որոշումներից, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական ուղիները. «Ուստի ցանկացած հարց, որը կտրվում է երեք առաջնորդների այդ պայմանավորվածություններից, իհարկե, չի կարող ընկալվել որպես այլընտրանք այն բանի, ինչի մասին պայմանավորվել են», – ասաց նա։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությույնները երկակի նշանակություն ունեն.«Մի նշանակությունն այն է, որ բնականաբար յուրաքանչյուր երկիր կամովի պետք է իր շահերից ելնելով գնա այս կամ այն քայլին, բայց մյուս կողմից էլ՝ ի պատասխան այն հարցին, թե ինչ արձագանք  ունի ռուսական կողմը Ալիևի այդ ռազմատենչ հայտարարությունների և Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տարածքային նկրտումների մասին՝ այդ թվում նաև ուժի սպառնալիքի մասին, ապա Լավրովի ասածը բացարձակապես դաշնակցի ասած չէր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց՝ այս ամենը տեղավորվում է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ.«Մեր  տարածաշրջանը Ռուսաստանն ընկալում է որպես սեփական էքսկյուզիվ ազդեցության գոտի։ Հետևապես   միանգամայն զարմանալի չէ, թե ինչ ասաց Լավրովը։ Ավելի կարևորն այն էր, որ հայկական կողմը, մեջբերում եմ Փաշինյան-Լավրով հանդիպումից, բայց տեքստով  ասաց, որ այո՛ մեր նպատակն է բանակցությունների վերսկսում, որը պետք է տանի հարցի վերջնական կարգավորման։ Այնինչ, ռուսներն ուզում են դրա հակառակը։ Վերջնական կարգավորման մասին ընդհանրապես խոսք չի գնում՝ թողնելով հարցն անորոշ ապագայի։ Բայց ռուսները ձգտում  են իրենց ռազմական ներկայության պայմաններում տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակում։ Իսկ  այն, ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ռուսներն ասում են, որ դա պետք է մնա հետո։ Իսկ անվտանգության մասին հետևյալն են մտածում՝ մենք այստեղ ենք, էլ ի՞նչ անվտանգություն։ Ըստ այդմ՝ չորոշված կարգավիճակով Արցախը, դառնալու է մի կախիչ, որի վրա պետք է կախված մնա Հայաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանը սա է ուզում»։

Մեհրաբյանը նաև գտնում է, որ Ալիևն այդքան չէր լկտիանա, եթե Ռուսաստանի կողմից այդքան թևութիկունք չստանար.«Միշտ էլ այդպես է եղել։ Վերջին երեսուն տարվա ընթացքում իրենք ինչի հասել են՝ հասել են ռուսների շնորհիվ՝ սկսած բանակից, վերջացրած իրենց միջազգային դիրքերից։ Հայաստանի պարագայում մենք միշտ տեսել ենք, որ ռուսները Հայաստանի թևերը կապել են, զրկել են ինքնուրույնությունից, պայթացրել են մեր միջազգային դիրքերը, էլ չեմ ասում ՝ պարզապես  զինել են մեր հակառակորդներին հարձակվողական զենքով։Ստեղծել են սպառնալիք, այդ սպառնալիքը շահարկելով, անպարկեշտ առաջարկություններով եկել են Երևան»։

Քաղաքագետի խոսքերով՝  այս պատերազմի գլխավոր արդյունքներից մեկը պետք է լիներ այն, որ Հայաստանը  խրվեր միակողմանի գերկախվածության ճահիճը ու այլևս դիմադրելու ձև չունենար.«Բայց մենք տեսնում ենք, որ ամեն չէ, որ այդպես է ստացվում։ Գլխավոր գրավականը, թե ինչու դա այդպես չի ստացվում՝հայկական ժողովրդավարությունն է։ Այն ժողովրդավարությունը, որը չկա Ռուսաստանում ու Ադրբեջանում։ Մյուս կողմից էլ դա ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել կա՛մ ժողովրդավարական կա՛մ պարզապես կդադարի գոյություն ունենալ որպես պետություն»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում