Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը սխալ է. ստացվում է, որ ով չի ատեստավորվել՝ անպիտան է

Հայաստանում օրերս տրվեց աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալուն միտված ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրման մեկնարկը: Մինչև մայիսի 31-ը ներառյալ առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար ուսուցիչները պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին: Սակայն այս գործընթացը միանշանակ գնահատականի չի արժնանում ոլորտի մասնագետների շրջանում, ու թերևս դա է պատճառը, որ շատ քիչ ուսուցիչներ են դիմել կամավոր ատեստավորում անցնելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կթրության փորձագետ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ կամավոր ատեստավորումը սխալ գաղափար է. «Ես կարծում եմ, որ ուսուցիչը պետք է պարտադիր ատեստավորվի, ոչ թե կամավոր: 4 տարին մեկ պետք է ատեստավորվի և ապացուցի, որ ինքը արժանի է շարունակելու իր աշխատանքը, ապացուցի, որ ինչ որ գիտի, դա արժեքավոր է, հիմնավոր է, կարևոր է:

Ի՞նչ է նշանակում կամավոր ատեստավորում: Կամավոր ատեստավորումը մի տեսակ չափորոշիչ չունի, իսկ պարտադիրը շատ կարևոր գործընթաց էր: Ուղղակի պարտադիր ատեստավորումը, որն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտը, շատ ձևական էր: Ուսուցիչները պետք է վերապատրաստվեին, հետո ատեստավորում անցնեին, որից հետո կարող էին տարակարգի համար դիմել: Արդեն տարակարգը արժեք ուներ: Իսկ հիմա շատ մակերեսային, ոչ հիմնավոր գործընթաց է սկսվել կամավոր ատեստավորում անցնելու»,-ընդգծեց Բախշյանը:

 

Հարցին, թե արդյոք 30-50 տոկոս հավելավճարը չի շահագրգռի ուսուցիչներին գնալ ու կամավոր ատեստավորվել, կրթության փորձագետն արձագանքեց. «Կշահագրգռի, բայց եթե կամավոր ատեստավորմամբ, ենթադրենք 10 տոկոսը դիմեցին և ստացան հավելավճար, դա նշանակում է, որ պետությունը համարում է, որ մնացած մանկավարժները պիտանի չեն: Նրանց պիտանելիության աստիճանը ոչ թե պետք է դրանով որոշվի, այլ նրանով, թե ատեստավորված ուսուցիչներից քանիսն են համապատասխանում իրենց կարգավիճակին, այսինքն ուսուցիչ կոչվելուն:

Առաջ երբ ատեստավորվում էին, ստանում էին սերտիֆիկատ, որ համապատասխանում են ուսուցչի կարգավիճակին: Ցավոք, որպես կանոն բոլորը համատարած համապատասխանում էին, բայց եթե այդ գործընթացը լինի արդար, հիմնավոր, ապա ինչպես օրենքն է ասում, որ ուսուցիչը չհամապատասխանի չափորոշիչներին, մեխանիկորեն տնօրենը կարող է իր հետ պայմանագիրը խզել: Սա է տրամաբանականը»:
Անահիտ Բախշյանը համոզված է, որ կամավոր ատեստավորումը ոչ մի արդյունք չի տալու և չի ծառայելու այն նպատակին, որ դրվել է այդ գաղափարի հիմքում:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն կան դժգոհություններ, որ թեստերով ատեստավորման պարագայում պարզվում է, որ ասենք, հայերենում վիճահարույց դրույթներ կան, և դրա հետևանքով մանկավարժի  պատասխանը սխալ է համարվում, Բախշյանը նկատեց, որ ցավոք, Հայաստանում թեստավորման գործընթացը պրոֆեսիոնալ մակարդակով չի տարվում. «Մեզ մոտ չկա թեստ գրողի, դասագիրք գրողի մասնագիտացում: Ով ինչպես կարողանում է, գրում է: Թեստ գրելը շատ կարևոր մասնագիտացում է, որին պետք է տիրապետել: Այնպես գրել, որ թեսթի միջոցով հնարավոր լինի բացահայտել անձի գիտելիքի աստիճանը, խորությունը: Շատ հնարավոր է, որ թեստերի պատճառով մարդիկ տուժեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում