Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Մոսկվայի դիմածնոտային վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջատար մասնագետ, հայազգի Դավիթ Նազարյանն իր աջակցությունն առաջարկեց՝ նեղ մասնագետների թիմով ժամանել Հայաստան և իրականացնել դիմածնոտային բարդ վիրահատություններ։
Պատերազմից տուժածների շրջանում դիմածնոտային առաջնային վիրաբուժական միջամտություններն ամիսներ շարունակ կատարեցին հայաստանյան մասնագետները, սակայն որոշ հիվանդների շրջանում անհրաժեշտություն առաջացավ անցկացնել լրացուցիչ՝ առավել բարդ վիրահատություններ։Հայաստանի դիմածնոտային վիրաբույժների ասոցացիան ընդունեց մոսկովյան գործընկերների վաղօրոք արված առաջարկը։ Բժիշկների խումբը Հայաստանում աշխատեց մայիսի 1-5-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































