Մինչև այսօր իշխող խմբակցության պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողել ընդգծելու հնարավոր բարեկամությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, անգամ խոսքերի մեջ ասել էին հայ-ադրբեջանական բարեկամության մասին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով՝ իշխող խմբակցության պատգամավորների հայամետ քաղաքանության վերադառնալու վերաբերյալ իր դիտարկումից հետո բարձրացված աղմուկին։
Ըստ Սիմոնյանի՝ վեր պետք է բարձրացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականության շարունականությունը, որը արտահայտվում էր էթնիկ զտումներով, գերիների խոշտանգումներով և սպանություններով, սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են․