Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Արցախի կարգավիճակի հարցը անխուսափելի օրակարգ. Ինչով է գալիս Լավրովը

Արցախի հարցում բանակցության վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Օրեր առաջ՝ ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որը նախորդեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշմանը: Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի առնչությամբ տարածվեց տեղեկություն, որ նրանք պայմանավորվել են համակարգված աշխատել Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև առաջիկայում հայտարարել արցախյան հարցում նոր նախաձեռնությունների մասին: Երբ խոսվում է Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունը վերականգնելու մասին, ապա բնականաբար առաջին հերթին առաջանում է հարց, թե որն է լինելու օօրակարգը:

Բանն այն է, որ պատերազմն ու դրա հետևանքը հիմնավորապես փոխել է արցախյան հարցի բովանդակային բաղադրությունը, այն իմաստով, որ այլևս չկա Ադրբեջանի այսպես կոչված «կորցրած» տարածքների վերադարձի խնդիրը: Ըստ էության, ներկայումս կա մեկ խնդիր՝ Արցախի կարգավիճակի հարցը և այդ համատեքստում առնվազն նախկին ԼՂԻՄ սահմանների վերականգնումը և Լաչինի միջանցքի կարգավիճակի հստակեցումը: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք մեղմ ասած ձեռնտու չեն Ադրբեջանին և ըստ այդմ հասկանալի է, որ Բաքուն շարունակելու է անել առավելագույնը, որպեսզի չվերսկսվի բանակցային գործընթաց և չքննարկվի Արցախի կարգավիճակի հարցն ու պատերազմի հետևանքով կորցրած տարածքների՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խնդիրը: Բաքուն այդ հարցում, սակայն կարող է համանախագահության աշխատանքի վերսկսմանը դիմադրել միայն ուժեղ աջակցության պարագայում: Ընդ որում, հազիվ թե միայն Թուրքիայի աջակցությունը այդ իմաստով համարվի ուժեղ, եթե Մինսկի խմբի երեք համանախագահները ունենան համաձայնություն Բաքվին այդ օրակարգով բանակցության բերելու հարցում: Այստեղ սակայն առաջանում է ՌԴ դիրքորոշման խնդիրը, ոչ միայն ռուս-թուրքական հարաբերության տրամաբանության ու մեխանիկայի, այլև ըստ էության կարգավիճակի հարցում արտահայտած մոտեցումների:

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ից հետո Պուտինը հայտարարեց, որ այս՝ կարգավիճակի հարցը բաց է, բայց իրենք կարծում են, որ այն պետք է թողնել հետագայի համար, երբ ավելի կամրապնդվի խաղաղությունը և ավելի հարմար մթնոլորտ կլինի կարգավիճակի հարց քննարկելու համար: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, բավականին բաց տեքստով խոսում են կարգավիճակի հարցի մասին, իսկ Ֆրանսիան, ինչպես հայտնի է՝ ԱԺ երկու պալատների մակարդակով անգամ ունի Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև: Թեև գործադիր իշխանությունը չի ընդունել այն, սակայն ԱԺ մակարդակն արդեն իսկ առաջին քայլն է: Այս պայմաններում ռեգիոն է գալիս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա գալիս է Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության վերսկսման հարցին աջակցությա՞ն, թե՞ այն արգելափակելու օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում