ԱՄՆ սահմանապահ ծառայությունն ապրիլին օրական մոտ 6000 անօրինական ներգաղթյալի է ձերբակալել Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության նախնական տվյալներին։
Մարտին այդ ցուցանիշը մոտ է եղել օրական 5500-ին։ Ներքին անվտանգության հարցերով նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ օրական մոտ 1500 անօրինական միգանտի հաջողվում է խուսափել իրավապահների հետ հանդիպումից, թեև սահմանապահ ծառայությունը ֆիքսում է նրանց տեխնիկական միջոցների օգնությամբ։
Ապրիլի 20-ին Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել Մեքսիկայի հետ սահմաին և Ազգային գվարդիա ուղարկել՝ իրադրության կարգավորման համար։