Հերիք եղավ, բոլ եղավ։ Չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել փոքր՝ ինչ-որ միջանձնային հարաբերությունները պարզելու բան։ Բոլորս շահագրգռված ենք և, յուրաքանչյուրիս համար մեկ պարտականությունը՝ երկրի անվտանգությունն ապահովվելն է, որին հասնելու հարցում պետք է գործ անել, այլ ոչ թե՝ այս կամ այն կերպ մանիպուլյատիվ դատողություններ անել, ինչն ավելի է վտանգում երկիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։