Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի նոր պատժամիջոցներին պատասխանելու իրավունքի մասին: Այս մասին ասվում է երեք եվրոպական հաստատությունների՝ Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաների դեմ Մոսկվայի պատժամիջոցները հիմք չունեն և ուղղված են ամբողջ Եվրամիության դեմ:
Ավելի վաղ Ռուսաստանը արգելել էր ԵՄ երկրների ութ քաղաքացու, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքը Ռուսաստան։ Սա պատասխանն էր նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»:
Պաշտոնական Մոսկվան հիշեցրել էր, որ միայն այս տարվա մարտին Ռուսաստանի վեց քաղաքացի ենթարկվել է «ԵՄ ապօրինի սահմանափակումներին»: