Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Փաշինյանի կազմակերպած ընտրությունները մերժածները, ժողովրդին «ժեխ» անվանածները մասնակցելու են դրան ու հայցեն ժողովրդի քվեն

Փաշինյանի կազմակերպած ընտրությունները մերժածները, ժողովրդին “ժեխ” անվանածները մասնակցելու են դրան ու հայցեն ժողովրդի քվեն

Նախըտրական Հայաստանի պատկերն արդեն ուրվագծվում է հիմնական դերակատարների դիրքավորումից հետ։

17-ի ֆորմատի երկու բաժնետերերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այն բացահայտ տրոհեցին միմյանց միջև՝ հաստատելով, որ նախկինում այդ ֆորմատի իրական որոշողները երկու մարդ էին, ու այնտեղ որոշումների ընդունման մեջ ո՛չ Վազգեն Մանուկյան կար, ո՛չ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ, ո՛չ Երկիր Ծիրանի կամ Արթուր Վանեցյանի Հայրենիքը։ Անցած ամիսներին Վազգեն Մանուկյանի անմիջական շրջակայքում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մշտական ներկայությունը ընդամենը «Հայրենիքի փրկության համար» անհնազանդության տապալված ակցիաների ուղղության վրա ազդելու նպատակ էին հետապնդում և ոչ ավելին։ Այժմ 2-րդ և 3-րդ նախագահները հավաքում են փլուզումից հետո մնացած բեկորները որքան կարողանում են․․․ Ու այս տապալումը ճակատագարակն կլինի նրանց համար նաև այլ առումներով, քանզի ակնհայտորեն հեղափոխության նկատմամբ ռեվանշի ձգտող հանրային փոքրամասնական շերտը նույնիսկ ուժ չի տեսնելու նրանց մեջ՝ պառակտվածության պարագայում։

Առաջինը փլատակների մոբիլիզացիան սկսեց Ռ․Քոչարյանը, ով ռուսական հեռուստռաընկերության եթերում հայտարարեց, որ ինքը գլխավորելու է 2-3 ուժերից կազմված դաշինք։ Թե այդ պահին, թե դրանից հետո պարզ էր, որ դրանցից 2-ը հստակ մատնանշելի են՝ ՀՅԴ-ը և սյունիքի 4 համայնքապետերի Վերածնվող Հայաստանը։ Լրագրողների ու վերլուծաբանների կողմից երրորդի փնտրտուքը կոնկրետություն չմտցրեց․ մերթ տրվում էր Դվինի Արտակ Թովմասյանի մինչ օրս չստեղծված ուժի անունը, մերթ՝ Արթուր Վանեցյանի Հայրենիք կուսակցության անունը։ Կայքերը «խայծ» նետեցին Հայրենիքի պահով, թե իբր երրրոդ ուժը կլինի Արթուր Վանեցյանի Հայրենիքը։ Սակայն Քոչարյանը Հայաստանի պատմության մեջ ամենաքինախնդիր ղեկավարն է եղել ու երբեք չի մոռանում, թե ով իր հանդեպ ինչ է արել․ նա չի մոռացել ոչ Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի արշավն իր դեմ տաս տարի շարունակ, ոչ էլ Արթուր Վանեցյանի քայլերն իր դեմ ԱԱԾ պետ եղած ժամանակ, որքան էն թվարկված երկուսը անցած ամիսներին տարատեսակ հավատարմության երդումներ տային։

Քոչարյանը նաև հասկանում է, թե ինչ ֆունկացայի համար էր Վանեցյանը ներդրվել նոր կառավարության մեջ ու ինչ կլինի, եթե ինքն էլ միամտաբար թույլ տա, որպեսզի նա այժմ էլ իրենց հետ լինի, եթե ՀՀԿ-ի աճեցրած կարրեիային կադրն է․․․

Եվ, ահա, երեկ պարզ դարձավ, որ Հայրենիքը և ՀՀԿ-ը դաշինքով են գնում ընտրությունների, ինչը նշանակում է, որ Քոչարյանը տեղ չի տվել Վանեցյանին, ու վերջինս մի կողմից ցանկանում է իր համար գոնե մե պատգամավորական մանդատ ամրագրել ԱԺ-ում, մյուս կողմից էլ ՀՀԿ-ի հետ միասին պատժել Քոչարյանին մեծամտության ու ինքնագոհության համար։ Եվ թերևս դա ՀՀԿ-ն ու Հայրենիքը կարող են անել։ Առանձին հայտ ներկայացնելով՝ նրանք հանրության այն փոքրմասնական սեգմենտին, որը կարող է ցանկանալ կամ կարոտաբաղձություւն ունի նախկինների վերադարձի համար, ուղերձ են հղում, որ Քոչարյանն ամենևին այլընտանք չէ կամ միակ այլընտրանքը չէ։ Ավելին, հանուն արդարության, հենց դատական տարբեր պրոցեսների ընթացքում ակնհայտ է եղել, որ Սերժ Սարգսյանն իր շուրջ ավելի շատ մարդ է հավաքում, քան Ռոբերտ Քոչարյանը, ու ՀՀԿ-ի ռեսոուրսները ամենևին չես համեմատի Քոչարյանի ռեսուրսների հետ․ ՀՀԿ ունի մնացած կառույցներ, Սերժ Սարգսյանի կողքը կան հավատարիմ գործարարներ, մարդիկ, մինչդեռ Քոչարյանը ունի միայն շատ փող, սակայն չունի մարդ, ու որևէ մեկը չտեսավ էլ, որ նա այդ փողի շնորհիվ ունակ է իր շուրջ հավաքել հազարներ։ Քոչարյանի հանդեպ հանրային հակակրանքն էլ խայտառակ ցայտուն է, այն աստիճան՝ որ անգամ ապրիլի 24-ին ժողովրդից առանձնացված ճանապարհով ու գերնյարդայնացած ընտանիքի անդամների հետ միասին այցելեց Ցեղասպանության համալիր։ Ու նրա մասնակցությամբ բաց, հրապարակային, մարդաշատ ու առանց միջադեպերի հադիպումների մասին խոսելն այժմ երևակայության ժանրից է։ Քոչարյանի վարքագծից դա ուղղակի ճչում է ու նրա վախերը շատ ցայտուն տեսանելի են․․․

ՀՅԴ-ի միանալը Քոչարյանին ոչ միայն գաղափարական ու անցած ճանապարհի ընդհանրոթյունների հարց է, այլ ՀՅԴ-ն առանձին մասնակցելու դեպքում էլ տեղօց մեծ ռիսկի գոտում է խորհրդարան անցնելու համար, հետևաբար՝ միանալով ռիսկային մեկ այլ գործիչի՝ Քոչարյանին, առանձնապխես շատ չի վատացնում առանց այն էլ ցածր շանսերը․ երկուսն էլ միայնակ մսանկացության դեպքում խորհրդարան չանցնելու վտանգի վտանգի տակ են, հետևաբար ժողովրդական լեզվով ասած՝ գոնե «խմբակային մահը հարսանիք» է, կամ գոնե կարելի է միասին նցազագույնն ստանալ, քանի որ կորցնելու բան էլ չկա։ Մյուս ուժը, եթե այն իհարկե հաստատվի, որ Քաջարանի կոմբինատի կուսակցական ֆասադն է՝ ի դեմս սյունյաց համայնքապետերի, խայտառակ ֆալշտարտ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելության օրը և դեռ մեկնարկ չտված իրեն բացառիկ նույնացրեց խուլիգանիզմի ու հանցագործների հետ, այնինչ այս ամիսներին կայքերով փորձել էին նրանց համար ստեղծել հայրենասերների կերպար, որոնք «կենտրոնական իշխանության տոտալ բացակայության պայմաններում միանձնյա լուծում են ողջ Սյունիքի խնդիրները»։ Այժմ, երբ հայտնի տհաճ միջադեպը անցյալում են․, իսկ իշխանություններն էլ հրապարակում են այդ համյանքապետերի դիմադրության իրական՝ անձնական մոտիվները /խուսափել արդարադատությունից, պահպանել տարատեսակ արտոնություններ և այլն/, նրանց նկատմամբ հանրության /ոչ միայն Սյունիքում, այլ ողջ հանրապետությունում/ իրական վերաբերմունքը իրեց օգտին չէ․․․

Ռ․Քոչարյանի գլխավորած ցուցակը, եթե այն տեսքն ունի, ինչ գրում են կայքերը /Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ Իշխան Սաղաթելյան, Արփինե Հովհաննիսյան /մեկ հերքվում, մեկի հաստատվում է/, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Գազպրոմի Կարեն Կարապետյան ու Տաշիրի Սամվել Կարապետյանի որդիները, Սյունիքի 4 համայնքապետեր և այլն/ ուղղակի հակաքվեարկության դասական օրինակ է․․․ Վստահաբար կարելի է ասել, որ անգամ ֆինանսներ կամ ռեսուրսներ չունեցող կուսակցությունները ներկայացնելու են այդպիսի ցուցակի համեմատ բազում անգամ ավելի գրավիչ, հրապուրիչ ցուցակ։ Այդ ցուցակում գրեթե մարդ չկա, որի հետ կապված սկանդալ, քրեական գործ կամ պատմություն չկա՝ կլինի ապրիլյան ու սեպտեմբերյան պատերազմ և նրանց շուրջ արմատացած ասեկոսները, քրեական հանցագործություններ, մարդկանց առևանգում, բռնություն կամ որևէ այլ բան․․․

Ու Քոչարյանի համար այս տխուր պատկերին ՀՀԿ-Հայրենիքի որոշումը եթե անգամ հաղթանակի մասին չէ, ապա Քոչարյանին պատժող ու թուլացնող է, քանզի խոշոր առումով անցյալի վերադարձ ցանկացող հասարակության սեգմենտը երկուսի համար նույնն է, շատ փոքր՝ դժվար թե հասնի 10 տոկոսի։ Ու այժմ ընտրությունների ինտրիգն այդ դաշտում այն է լինելու, թե անցյալի որ հատվածի միջև է այդ փոքրամասնական սեգմենտը ընտրություն կատարում՝ Քոչարյանի՞, թե Սարգսյանի, այն էլ հիասթափված, որ նրանք առանձին վերցրած բացարձակ ուժ չեն ներկայացնում, քանի որ պատերազմից անմիջապես հետո միասին վերցրած էլ ուժ չէին ներկայացնու ․․․ Տպավորություն կա, որ այդ ընտրությունը կարող է ոչ միայն շատ տխուր ավարտ ունենալ, այլ չլինել Քոչարյանի օգտին, քանզի նրա քաղաքական հենարանները միշտ թույլ են եղել ՀՀԿ-ից։ Անգամ Սյունիքի համայնքապետերի կուսակցության սոցիալական հենարանն է այդ մարզում կիսվում երկուս միջև․․․

Այս իրավիճակում ևս մեկ հարաբերականորեն ինքնուրույն սուբյեկտ՝ Սերժ Սարգսանի փեսան՝ Միքայել Մինասյանը, ով Վանեցյանի նման փորձում էր տարիներ շարունակ վստահություն ստեղծել Քոչարյանի մոտ, այսօր դառնացած արձանագրել է իր բացակայությունը Հայրենիքի «փրկության» հերթական հանգրվանում՝ ընտրություններին, և խոսել Փաշինյանի դեմ պայքարող բոլոր սուբյեկտներին անորոշ աջակցության մասին, թեպետ հասկանալի է, որ նա էլ ստիպված է իր ողջ ռեսուրսները կենտրոնացնել Հայրենիք-ՀՀԿ դաշինքի վրա, պարզապես խուսափում է հանրայնորեն ասել, որ ինքն էլ փորձում է վերադարձնել մերժված անցյալը։ Սա նրանց համար ստեղծված փակուղու լրջագույն արտահայտությունն է։

Դաշտում ստեղծվել ու այս պահին էլ ստեղծվում են որոշ նոր կուսակցություններ, որոնք անցած 2,5 տարիերին որքան էլ թաքցրել են նախկին իշխանությունների հետ իրենց հոգևոր, ֆինանսական ու գործակալական կապը, սակայն ակնհայտորեն նրանց հետ ցուցաբերել են օրակարգերի սինխրություն, ստվերային կապերով կապված են եղել ու մնում նրանց հետ։ Այժմ նրանք մարտի են նետվելու իշանություններին քննադատելու, խոցելու, ինչպես նաև իշխանություններից հիասթափված շրջանակների ձայները փախցնելու համար, որպեսզի նախկին-ներկա երկընտրանքում դրանք գոնե չգնան առանց այլընտրանքի մնացած ՔՊ-ին, կամ նորաստեղծ այլ ուժերի, որոնք Փաշինյանի իշխանությունից էլ ունեն դժգոհություն, սակայն անցյալի վերադարձին էլ դեմ են։

Ոչ միայն ետպատերազմյա զարգացումները, այլ նաև տարատեսակ հարցումներ առնվազն փետրվարին ցույց տվեցին, որ առաջիկա ընտրություններին ՔՊ-ն կարող է հավակնել 35-40 տոկոսի քվեների։ Սակայն, մնացյալ 60-65 տոկոսը չկողմնորոշված է կամ դեմ իշխանություններին։ Դրա մեջ է մտնում մինչև մոտավորապես 10 տոկոսը, որի համար կատաղի պայքարելու են Քոչարյանն ու Սարգսյանը։ Մնացյալ մոտ 50 տոկոսի հարցը բաց է։ Կարելի է որոշակի մոտավորության համարել, որ այս անգամ ԲՀԿ-ն էլ բավական դժվարությամբ կհաղթահարի նվազագույն շեմը։ Իսկ մնացածի քվեները մեծ հնարավորություն ունեն ստանալու անցյալի վերադարձը բացառող, բայց նաև ներկա իշխանություններին այլընտրանք ընկալվող նորաստեղծ կամ ոչ այնքան նորաստեղծ թիմեր, իսկ եթե կարողանան ընդհանուր հայտարարի գալ՝ ապա շատ ավելի մեծ հավակնություններ կարող են ունենալ՝ 2-րդ տեղից մինչև ընդհուպ 1-ին տեղ։ Խոսքը վերաբերում է Արման Բաբաջանյանի Հանուն Հանրապետությանը, Դավիթ Սանասարյանի Ինքնիշխան Հայաստանին, Արամ Զ․Սարգսյանի Հանրապետությանը, Նորայր Նորիկյանի Արդար Հայաստանը, Լևոն Շիրինյանի ՔԴԿ-ին, Քաղաքացու որոշմանը։ Իհարկե, այս բոլորի միավորումը բարդ է՝ որոշների գաղափարախոսական որոշակի հեռավորությունների պատճառով, սակայն նրանցից մի քանիսի միասնությունը հնարավոր է։ Առանձին մասնակցության ու լավագույն քարոզարշավի դեպքում նրանցից մի քանիսը կարող են փայփայել նվազագույն շեմն անցնելու հույսը, իսկ միասնության դեպքում՝ միգուցե ավելին։

Թվում է, թե առանձին առանձին ընտրությունների գնացող նախկինները տարբեր կողմերից օղակի մեջ են վերցնում ու ծանրացնում ՔՊ/Իմ քայլի վիճակը։ Սակայն, դա միայն մի պահ։

Եթե անգամ Փաշինյանի իշխանության վրա Քոչարյանի ու Սարգսյանի բազմաֆլանգ հարձակմանը մայիսի 7-ից հետո միանա նաև ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը, ապա միևնույնն է, ողջ ընտրազանգվածը կանգնեցվում է նախկին-ներկա ընտրանքի առջև, իսկ այդպիսի ընտրությունը թե ռեսուսային, թե վերաբերմունքային առումով լինելու է ներկայի օգտին։ Նոր ուժերի կողմից ապագայի այլընտրանքի բացակայության դեպքում բոլորին դեմ ընտրազագվածը դժվար թե ընտրության գնա։ Իսկ եթե այլընտրանքը ձևակերպվի՝ ընտրությունը կլինի ներկայի ու ապագայի միջև՝ մարգինալիզացված անցյալով․․․

Այս ամենում ամենազավեշտալին ոչ միայն այն է, որ 17-ը կազմող ու ղեկավարող ուժերը ժամանակին մերժում էին մասնակցել այս իշխանությունների կազմակերպած ընտրություններին, իսկ այժմ դեմ գնալով իրենց սկզբունքներին, խոսքին, հայտարարություններին, մասնակցում են դրանց, այլ որ նրանք բոլորը նաև գտնում էին, որ ժողովուրդը ընտրելու և իշխանություն ձևավորելու, փոխանցելու իրավունք չպետք է ունենա, քանի որ ժեխ է, իսկ այմ հենց նույն անձինք Հանրապետության բոլոր բնակավայրերում հայցելու են նույն այդ ժողովրդի քվեն․․․

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում