Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 27 895 նմուշառում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 310 310 դեպք: Ապաքինվել է ևս 791 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 290 767:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ՝ ընդհանուր 4 110:
Երկրում պատվաստվել է 45 338 անձ, օրական՝ 1 729:







































