Thursday, 23 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը

«Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ը Մանվել Գրիգոյանի կնոջ գլխավորությամբ Արցախում է

«Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության պատվիրակությունը, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, Արցախում է։ Այս մասին հայտնում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը։

«Այսօր, առավոտվանից մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանությունների հետ եւ առաջարկել իր աջակցությունն եւ սահմանների պաշտպանության, եւ շինարարական աշխատանքների, եւ ռազմահայրենասիրության ոգին բարձրացնելու, միջոցառումների իրականացման փոխհամաձայնություն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բարձր գնահատեց հայրենասիրական հասարակական կազմակերպության ծրագրերը եւ հավանություն տվեց առաջարկներին,նշելով, որ ինչպես Արցախյան պատերազմում, քառօրյայում, այնպես էլ վերջին պատերազմում լեգենդար 5-րդ բրիգադը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին եւ հիմա էլ Զորավար Մանվել Գրիգորյանի սկզբունքներին չի դավաճանում ու շարունակում է նրա հայրենասեր գործը։

Տիկին Ամիրյանը նշեց, որ այս կազմակերպությունը ստեղծվել է 5-րդ բրիգադի ազատամարտիկների, նրանց որդիների, թոռների հիմքով եւ պատրաստ է կանգնելու Արցախի ու արցախցու կողքին։

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Արտաքին գործերի նախարար’ Դավիթ Բաբայանի, Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանի հետ եւ համագործակցության ծրագրեր մշակեց։

Օրվա վերջում, «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը շարժվեց Մարտակերտ, աշխատանքները շարունակելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում