Կրեմլում համոզված են, որ անմիջական երկխոսությունը Դոնեցկի և Լուգանսկի հետ և Մինսկի համաձայնագրերի իրականացումը միակ ճիշտ քայլն է Ուկրաինայի իշխանությունների համար:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սկսվել են շփումները Մոսկվայի և Կիևի միջև Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման նախապատրաստման կապակցությամբ՝ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ տեղյակ չէ ուկրաինական կողմից որևէ կոնկրետ առաջարկի մասին:
«Եթե մենք ճիշտ հասկացանք, Ուկրաինայի նախագահը հատուկ ասաց, որ Դոնբասը պետք է քննարկվի, դրա համար անհրաժեշտ է հանդիպում: Դա այնքան էլ չի առնչվում այդ շփումների բովանդակության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի գաղափարին: Ամեն դեպքում, ճշտելու շատ մանրամասներ կան»,- ասել է նա:
Պեսկովը հիշեցրել է, որ երկու առաջնորդների հանդիպման թեման կարող է լինել միայն Մոսկվայի ու Կիևի շփումների վերականգնումը: Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը մշտական կապի մեջ է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ:








































