ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իրավիճակը աննախադեպ է ոչ միայն Հայաստանի շուրջ մթնոլորտի և միջավայրի առումով, այլ նաև միջազգային, ամերիկյան լրահոսի։ Ստեղծված իրավիճակից ակնկալիքները մեզանում պետք է անցնեն պրագմատիզմի ֆիլտրերի միջով, ձևավորելով և մշակելով մեզ համար պատասխաններ, որ կան մի շարք հարցերի պարագայում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է լրագրող Ռոման Բաղդասարյանի հետ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հայկական որոշ կազմակերպություններ ոչինչ չեն կարող տալ Հայաստանին․ «Մարգարիտա Սիմոնյան, Արա Աբրահամյան ու այլք չեն ներկայացնում հայ համայնքը»:










































