Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ հունիսին, բայց վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից: Այս մասին «Россия-1»-ի եթերում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովն ասել է, որ «ամերիկյան կողմից, իհարկե, ազդանշաններ կան առաջնորդների հանդիպում անցկացնելու մտադրության մասին»: Սակայն, ըստ նրա, աշխատանքային մակարդակում գագաթնաժողովի քննարկում դեռ չկա»,-շեշտել է նա:
Միևնույն ժամանակ, Ուշակովը պարզաբանել է, որ որպես Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվ ՝ «նշվում է հունիսը, նույնիսկ կան որոշակի ժամկետներ»:Սակայն նա չի հստակեցրել՝ կրկնելով միայն , որ խոսքը հունիս ամսվա մասին է:
Հիշեցնենք,Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել ապրիլի 13-ին: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, Բայդենը առաջարկել է առաջիկա ամիսներին «երրորդ երկրում» ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։









































