Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Ինչպես հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին, Բայդենը հեռախոսազրույցում նշել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Սպիտակ տունը հայտնել էր, որ Ջո Բայդենը հանդես կգա հայտարարությամբ։










































