Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհում համավարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացության վերաբերյալ թարմացված տվյալները:
«2021 թվականի ապրիլի 19-ի, ժամը 16:28-ի դրությամբ ամբողջ աշխարհում 3,015,043 մարդ է մահացել COVID-19-ի պատճառած բարդություններից», – հաղորդում է ԱՀԿ-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 141 057.106 մարդու:







































