Օգոստոսի 7-ին՝ ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի» ՀԷԿ-ի հարակից տարածքում՝ Հրազդան գետում խեղդվել է քաղաքացի եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների ժամանելը «Երևանի» ՀԷԿ-ից բաց թողնվող ջրի մակարդակը իջեցվել է և տեղի ուժերով Երևան քաղաքի Մանկական երկաթուղու հարակից տարածքից՝ Հրազդան գետից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1995թ. ծնված Էրման Շան Ռաբաթիի դին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի








































