Լոնդոնում ձերբակալվել է անկարգություններին մասնակցող առնվազն 100 մարդ:
ՙԱզատություն՚ ռադիոկայանը հայտնում է, որ բախումների արդյունքում այս պահին վիրավորվել է 35 ոստիկան:
Ինչպես արդեն հայտնել է ՙԱռաջին լրատվականը՚, այս գիշեր անկարգություններն ընդգրկել են Էնֆիլդ և Բրիքսթոն թաղամասերը: Առանձին բախումներ են գրանցվել նաև քաղաքի կենտրոնական մասերում:








































