Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել, որտեղ նշված է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված գազային պայմանագրերը կնքվել են ազգային և միջազգային օրենսդրության սահմաններում: Այսպիսով, հերքվում են Յուլյա Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները:
Ուկրաինայի ներկայիս վարչապետ Ազարովը հայտարարել էր, որ այդ պայմանագրերը ձեռնտու չէին երկրի համար և կարող են չեղարկվել:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքի տակ առնելը, ինչը նրա կողմնակիցների բուռն բողոքների պատճառ է դարձել:








































