Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում փոփոխության են ենթարկվել օտարազգիներին բուժօգնություն ցուցաբերելու պայմանները։ Այսուհետ Թուրքիայի պետական կլինիկաները բուժօգնության ցուցաբերման համար կհյուրընկալեն օտարազգիներին, մինչդեռ նախկինում սովորաբար դա անում էին թուրքական մասնավոր կլինիկաները։
Հիշեցնենք, որ այս տարին բավական անհաջող է դասավորվել Թուրքիայում հանգստանալ նախընտրած ռուս զբոսաշրջիկների համար։ 2011 թվականի առաջին կիսամյակին ռուս զբոսաշրջիկներին առնչվող ապահովագրական դեպքերի ու վճարված փոխհատուցման ծավալով արտասահմանյան երկրների ցանկը գլխավորել է հենց Թուրքիան։
Այս տարվա առաջին վեց ամիսներին Թուրքիայում ռուսների հետ գրանցվել է 3110 ապահովագրական դեպք, ինչի համար վճարվել է 11.8 միլիոն ռուբլի։ Երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 692 դեպք, իսկ երրորդ տեղում՝ Հունաստանը՝ 532 դեպք։








































