Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն անվանել է մթերքները, որոնք նվազեցնում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մի գավաթ կարմիր գինին, օրական չորս բաժակ սուրճը և մի բաժակ կաթը կնվազեցնի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը»,- ասել է նա: Մասնագետը պարզաբանել է, որ հիվանդության ի հայտ գալը կախված է գենետիկայից, ավելորդ քաշից և տարիքից, ընդ որում՝ որովայնի շրջանում մեծ քանակությամբ ճարպի առկայությունը կարող է վկայել ինսուլինի նկատմամբ անզգայունության մասին: Ժամանակից շուտ ծնված երեխաները հետագայում նույնպես շաքարային դիաբետով հիվանդանալու հակվածություն կունենան:
Բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլիի կարծիքով, 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդներին սովորաբար խորհուրդ է տրվում սպիտակ հացը փոխարինել սևով, ինչը, սակայն, կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը:








































