Մարդկությունը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կորցրել է ավելի քան 20 միլիոն տարվա կյանք: Այս մասին ասվում է Պոմպեու Ֆաբրայի համալսարանի իսպանացի գիտնականների ուսումնասիրության մեջ. փաստաթուղթը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի թվի տվյալներ են վերցվել 81 երկրներում: Մասնագետները COVID-19-ից մահացած հիվանդների տարիքային տարբերությունը համեմատել են առավել շատ տուժած նահանգներում կյանքի միջին տևողության հետ:
Փորձագետներն օգտագործել են «Կորած կյանքի տարիներ» (YLL) կոչվող մեթոդը, որը հաշվարկում է մարդկանց տարիները միջինը, որ կարող էին ապրել, եթե վաղաժամ չմահանային:
«Ընդհանուր առմամբ, 81 երկրում COVID-19-ը խլել է 20,507,518 տարվա կյանք ՝ յուրաքանչյուր մահվան դիմաց՝ 16 տարի», – ասաց դոկտոր Հեկտոր Արոլասը Պոմպեու Ֆաբրայի համալսարանից:
Միևնույն ժամանակ, գիտնականները հավելել են, որ ուսումնասիրությունը հաշվի չի առել համաճարակի հետ անուղղակիորեն կապված մահվան հետևանքով կորցրած տարիների քանակը:
Նրանք, ովքեր մահացել են սրտանոթային և այլ քրոնիկ հիվանդություններից, նույնպես կյանքի շատ տարիներ են կորցրել COVID-19- պատճառով:









































