Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Դատախազությունը ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող հանձնառություն. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում սկսված և լայն թափով իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ուսումնասիրության առարկա հանդիսացող գույքերի արժեքների գնահատման, անձանց ֆինանսական հոսքերի և մեխանիզմների պարզման, վերլուծության ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառման, վարչության աշխատանքների օպերատիվության, մասնագիտական ներուժի ավելացման նպատակով ներգրավված տնտեսագետների գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացի պատշաճ իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող՝ պատկան այլ մարմիններից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվության ստացման խնդիրներին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու, իր իրական օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն: Հետևաբար անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդականց սեփականության իրավոււնքը, արդարացնել այդ ակնկալիքները:

Չնայած վարչության հսկայական ծանրաբեռնվածությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը վարչության դատախազներին հանձնարարել է էլ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները՝ բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցեր ունենալու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում