Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակի վերաբերյալ թարմացված տվյալներ:
«2021 թվականի փետրվարի 18-ի, ժամը 16:22-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 109 594 835 հաստատված դեպք (գումարած վերջին օրվա ընթացքում հաստատված 363 654 դեպք)», – հաղորդում է ԱՀԿ-ն:









































