Դերասան Անդրեյ Մյագկովը հիանալի մարդ և դերասան էր՝ ՌԻԱ Նովոստիին ասել է նկարահանման հրապարակում նրա գործընկերուհին՝ լեհ հայտնի դերասանուհի Բարբարա Բրիլսկայան:
«Ես ուժ չունեմ խոսելու: Լաց եմ լինում: Նա հիանալի դերասան էր, հիանալի մարդ»,-ասել է նա:
«Ես նրան շատ էի սիրում»,- հավելել է դերասանուհին: Մյագկովը և Բրիլսկայան միասին նկարահանվել են «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմում, ինչպես նաև այդ կինոնկարի շարունակության մեջ:
Անդրեյ Մյագկովը մեծացել է Լենինգրադում՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի ընտանիքում:







































