Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Չեմ կարող արդարացնել իշխանությունների այդ որոշումը, արտահերթ ընտրությունները հենց իրենց էին պետք. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից պարզ է դարձել, որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվի, քանի որ, ըստ նրանց ձևակերպման, հասարակության լայն շերտերում նման պահանջ չկա։  Դուք նախկինում կողմ էիք արտահերթ ընտրությունների անցկացմանը, այս որոշման մասին ի՞նչ եք մտածում։

Բացասական  վերաբերմունք ունեմ։ Այսպիսով ընդդիմությանը հնարավորություն կտրվի «տանջել ժողովրդին» ու տարբեր քայլերի դիմել։ Ես իշխանություններին կոչ կանեի գնալ ընտրության, դա նրանց շատ է պետք։ Եվ պատճառն այն չէ, թե ինչպիսին են նրանց շանսերը, այլ պետք է օր առաջ  հաստատվի, որ իրենք ունեն ժողովրդի վստահությունը ու օր առաջ կայունացնեն երկրում իրավիճակը։ Այս մթնոլորտում շարունակելը սխալ է։ Իշխանության համար էլ այս հոգեբանական վիճակում սխալ կլինի։ Ճիշտ կլիներ ընտրություն կազմակերպել՝ ինչքան շուտ, այնքան լավ, որպեսզի կարողանայինք օր առաջ լծվել պետականաշինության, բանակաշինության խնդրին։ Ժամ առաջ պետք է անցկացնել ընտրությունները։ Բոլորս էլ գիտենք, որ այս իշխանություններն ունեն ժողովրդի վստահությունը, իսկ այն ուժերը, որոնք խոսում են այս իշխանությունների դեմ, շանսեր չունեն։

– Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ քայլերի կարող են դիմել այդ ուժերը։ Կարծիք կա, որ չի բացառվում հեղաշրջումը, ֆիզիկական ոչնչացումների սցենարը։ Դուք ունե՞ք այդպիսի մտահոգություն։

– Ամեն խնդիր էլ կարող է լինել, մանավանդ որ մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Նրանց համար իշխանություն կորցնելը մահ է։ Իրենք ամեն քայլի էլ կարող են դիմել։ Դրա համար էլ նշում եմ, որ ընտրությունները խիստ անհրաժեշտ են։ Ու դրանով միայն իշխանության մնալ-չմնալու խնդիրը չէ, որ լուծվում է։ Ավելի շատ երկիրը կայունացնելու խնդիր է լուծվում։ Իսկ ռևանշիստները փորձում են երկրի հաշվին իրենց անձնական խնդիրները լուծել։ Նրանք պատրաստ են անգամ իշխանության գալ պետականության կորստի միջոցով։ Տեսեք՝ խոսում են անգամ Ռուսաստանին միանալու, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին, միայն թե ստանան այդ «դաբրոն»։ Ուստի ես կարծում եմ՝ նման ուժերը ամեն ինչի էլ պատրաստ են։ Լավագույն տարբերակը ընտրություններն են։ Եվս մեկ անգամ կլռեցվեին բոլոր նրանք, որոնք մտադիր են ռևանշի դիմել ու նման գործողություններ իրականացնել։

– Ինչո՞ւ իշխանությունները հետ կանգնեցին՝ ըստ Ձեզ։

– Ես բացարձակապես չեմ կարողանում արդարացնել այդ որոշումը։ Գուցե կան պատգամավորներ, որոնք գիտեն, որ երկրորդ անգամ շանս չի ընձեռվի հայտնվելու խորհրդարանում։ Ամեն դեպքում գործող իշխանություններին խանգարող բան չկար, հակառակը՝ այս ընտրությունները հենց իրենց էին պետք. կարճ ժամանակահատվածում կկարողանային երկիրը ոտքի հանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում