Կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով 36 միլիոն ամերիկացիներ քաղցած են մնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«24 միլիոն մեծահասակ և 12 միլիոն երեխա բառացիորեն չունեն բավարար սնունդ: Եվ սրանք դեմոկրատներ կամ հանրապետականներ չեն, նրանք ամերիկացիներ են», – ասել է Բայդենը:
Նախագահը նաև շեշտել է, որ ԱՄՆ 15 միլիոն բնակիչներ չեն կարողանում ժամանակին վճարել տան վարձը:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի տարածմամբ. 26,6 միլիոն մարդ հիվանդացել է, 455 հազար մարդ մահացել է: Անցած օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 119 հազար դեպք:








































