Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը տարածել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեեփ Բորելի հայտարարությունը, որում նա, Եվրամիության անունից, Ռուսաստանին կոչ է անում ազատել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին:
«Եվրամիությունը կրկին կոչ է անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին և լրագրողներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքներն իրականացնելու համար», – ասված է հայտարարության մեջ:









































