Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հունիսին, Քորնուոլում կայանալիք G7-ի գագաթնաժողովից առաջ, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին և այլ պետությունների առաջնորդների կընդունի Բուքինգհեմյան պալատում, գրում է Sunday Times-ը:
Նշվում է, որ համաձայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև «հատուկ հարաբերությունների» ամրապնդման նպատակով արքայական և պետական պաշտոնյաների մշակած ծրագրերի, ընդունելությանը ներկա կլինեն նաև Ուելսի արքայազնը, Քորնուոլի դքսուհին, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին:









































