ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի մտադիր է ելույթ ունենալ պետության արտաքին քաղաքականության իր տեսլականի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է NBC- ն՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին:
Պետության ղեկավարն իր ծրագրերի մասին կհայտնի ավելի վաղ հայտարարված Պետդեպարտամենտ կատարելիք այցի ընթացքում, որտեղ նա կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:
Ըստ NBC-ի, նախագահը նախատեսում է նաև արտաքին քաղաքականության ոլորտի մի շարք հրամանագրեր ստորագրել: Մասնավորապես, խոսքը Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին իրարից բաժանված միգրանտների ընտանիքների վերամիավորման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորելու մասին է:








































