Լիբանանում անկարգությունների ականատեսները հրապարակում են Տրիպոլի քաղաքում շարունակվող անկարգությունների կադրերը: ANNA-NEWS Telegram ալիքում տեղադրված տեսանյութում այրվում է քաղաքապետարանի շենքը: Այն հրկիզել են ցուցարարները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին սահմանափակումների դեմ զանգվածային բողոքների արդյունքում, որոնք վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, ավելի քան 200 մարդ է վիրավորվել:










































