Լիբանանի բանակը զրահամեքենաներ է օգտագործել Տրիպոլիի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նուր հրապարակում և քաղաքապետարանի շենքի մոտ դեռևս ցուցարարներ են գտնվում: Եվս մեկ պայթյուն է լսվել քաղաքապետարանի մոտ, որտեղ ավելի վաղ նռնակ էր պայթել: Ականատեսների խոսքով՝ ցուցարարներից մեկը կրկին մարտական նռնակ է նետել:
Բանակը ուժ է կիրառել խաղաղ բնակիչների դեմ, որոնք փորձում էին կոտրել մոտակա խանութների ցուցափեղկերը:
Սպաները լրագրողներին խնդրել են տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա՝ սադրանքներից խուսափելու համար:









































