«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքար քննող ԱԺ հանձնաժողովից։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում.
«Ուզում եմ տեղեկացնել, որ դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը նոր է տեղադրվել ԱԺ կայքում»,-գրել է պատգամավորը:









































