Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմեց, թե ինչպես նիհարել մինչ ամառ՝ առանց կոշտ սահմանափակումների և ուժասպառ մարզումների: Այս մասին գրում է «Երեկոյան Մոսկվա»-ն:
Ըստ նրա`անհնար է նիհարել ցածր կալորիականությամբ դիետայի միջոցով, քանի որ մարմինը սթրեսի մեջ է ընկնում և սկսում է «պաշար» կուտակել: Դիետոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել հեշտությամբ մարսվող սպիտակուց, իսկ տապակած միսը փոխարինել խաշածով: Բացի այդ, խոզի մսի փոխարեն պետք է ուտել հավ, ձուկ կամ հնդկահավ:
Սոլոմատինան խորհուրդ տվեց սննդակարգում ներառել ավելի շատ բանջարեղեն, չմոռանալ յոդով հարուստ ծովամթերքների և խուրմայի մասին: Բացի դրանից, քաշը կարող է ավելանալ D վիտամինի պակասի պատճառով, որը մեծ քանակությամբ պարունակում են կաթնամթերքը, ձուն և ձուկը։
Համեմունքները նույնպես խթանում են նյութափոխանակությունը: Այլընտրանքային քաշի նվազման համար կարող եք խմել լայմի, վարունգի և կոճապղպեղի սմուզիներ և կանաչ թեյ առանց շաքարի: Բժիշկը խորհուրդ տվեց օրական ուտել հինգ անգամ՝ նախուտեստները փոխարինելով բանջարեղենով և մրգերով: