Իսրայելական հրետանին գնդակոծել է Գազայի հատվածում գտնվող դիտորդական աշտարակները, հաղորդում է Quds Net գործակալությունը:
Հաղորդվում է, որ իսրայելցի զինվորականները գնդակոծել են Գազայի հատվածի սահմանին գտնվող պաղեստինյան խմբավորումներին պատկանող մի քանի դիտորդական աշտարակներ:
Գործակալության տվյալներով, գնդակոծության հետևանքով վնասվել են Ալ-Մաղազի փախստականների ճամբարի արևելյան հատվածում գտնվող մի քանի տներ:








































